Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Վանաձորի բաժին է ահազանգել մի կին` պատմելով, որ իր տան բակում պայթյուն է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 23.00-ի սահմաններում անհայտ անձը նռնակ է նետել տան շեմին, ինչի հետևանքով վնասվել է երկաթբետոնե նախաշեմն ու մուտքի դուռը:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: