Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել ՌԴ 17-ամյա մի քաղաքացու, որը ս/թ փետրվարի 17-ից Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Հետախուզվողը կալանավորված է: Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին, հայտնում են Ոստիկանությունից: