Home / Հայաստան / Սեյրան Օհանյանից խնդրել են բանակում մահացածների և կորածների անունները

Սեյրան Օհանյանից խնդրել են բանակում մահացածների և կորածների անունները

«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` խնդրելով հետևյալ տեղեկատվությունը` 1994թ.-ից մայիսի 12-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 30-ը ժամանակահատվածի համար.

 Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մահացած, անհայտ կորած և բռնությունների ենթարկված անձանց ցանկը, ներառյալ` անունը, ազգանունը, բնակության վայրը, մահանալու, անհայտ կորելու և խեղվելու հանգամանքներն ու պատճառները.

– կանոնադրական կանոնների խախտման, սպանությունների, այլ զինվորական հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ենթարկված զինծառայողների ցանկը, ներառյալ` պաշտոնը, պատասխանատվության կամ պատժի տեսակը.

– դատարանի կողմից զինվորական հանցագործության համար դատապարտված և պատիժը կրած, զինված ուժերում ներկայումս ծառայող սպաների թիվը.

– առողջական խնդիրների պատճառով զորացրված զինծառայողների թիվը.

– օտարերկրյա պետությունների ռազմական հաստատություններում ուսման կամ վերապատրաստման ուղարկված սպաների ցանկը, ներառյալ տվյալներ, թե նրանցից ովքեր են  ներկայումս շարունակում ծառայությունը ՀՀ զինված ուժերում.

– ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց որդիների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության մասին տվյալներ, ներառյալ` տարկետումների կամ զինծառայությունից ազատման հիմքերը.

– ՀՀ զինված ուժերին սնունդ, դեղորայք, համազգեստ, գրենական պիտույքներ մատակարարող` պետական գնումների մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկը: