Հոկտեմբերի 13-ին Բութանի 31-ամյա թագավոր Ջիգմե Կխեսար Նամգյալ Վանգչուկը ամուսնացել է 21-ամյա ուսանողուհի Ջեցուն Պեմայի հետ, հաղորդում է BBC-ն:
Հարսանեկան արարողությունը անցկացվել է բուդդիստական ավանդույթների համաձայն:
Հարսնացուն ծագումով սովորական ընտանիքից է, որը, այդուհանդերձ, կարողացել է իր դստերն ուղարկել ուսանելու լոնդոնյան Ռիջենթս քոլեջում:
Հիմալայներում գտնվող ոչ մեծ բուդդայական թագավորությունում Ժողովրդավարական բարեփոխումներ սկսած թագավորը մեծ վարկ ունի ժողովրդի շրջանում:
Հարսանեկան արարողությունը տեսնելու ցանկություն ունեցողների թիվն այնքան մեծ է եղել, որ կազմակերպիչները վրաններ են տեղադրել դրա անցկացման վայրի` 17-րդ դարի ամրոցի մոտ: