Կոլումբիական Բարբասոաս քաղաքի կանայք հայտարարել են 4 ամիս տևած սեքսադուլի ավարտի մասին, քանի որ իրենց պահանջները բավարարվել են:
Հունիսի 22-ին քաղաքի կանայք հայտարարել էին, որ իրենց ամուսինների հետ սեռական հարաբերություններ չեն ունենա, մինչև իշխանությունները չսկսեն 57 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը իրենց քաղաքի և Պաստո վարչական կենտրոնի միջև: Ճանապարհի կառուցապատումը սկսվել է նախորդ երեքշաբթի: Երբ այն ավարտվի, Բարբասոասի և Պաստոյի միջև ճանապարհի վրա ծախսվող ժամանակը կկրճատվի 6 ժամով:
Բարբասոասի քաղաքապետը հայտնել է Associated Press-ին, որ ճանապարհի կառուցապատումը սկսվել է կանանց բողոքի արդյունքում: Քաղաքապետի խոսքով` իր կինը բողոքի ակցիայի ողջ ընթացքում առանձին սենյակում է քնել: