Facebook սոցիալական էջում լուսանկարիչ Գերման Ավագյանը և Varpet Onik (Հովհաննիսյան) օգտատերն այս շաբաթ արդեն երկրորդ՝ պաշտոնական վարկածով ինքսնասպանություն որակված բանակային դեպքի առնչությամբ մի քանի հեղինակային լուսանկարներ են տեղադրել (նյութի գլխավոր լուսանկարը` Գերման Ավագյան):
Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայքը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի hոկտեմբերի 12-ին ժամը 12.40-ի սահմանում Լեռնային Ղարաբաղում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Ներսիսյանը:
Մեկ այլ՝ պաշտոնական վարկածով ինքնասպանություն էլ տեղի էր ունեցել հոկտեմբերի 9-ին, ժամը 10:40-ի սահմանում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վլադիմիր Ասատրյանը:
Ներկայացնում ենք աշխատանքները.
Գերման Ավագյան
Գերման Ավագյան
Varpet Onik
Varpet Onik