Եվրո-2012-ի ընտրական փուլի ավարտից հետո, հայտնի գերմանական «Bild» պարբերականը հրապարակել է որակավորման փուլի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:
Հավաքականի կազմում է ընդգրկվել նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Խաղացողների ընտրությունը հիմնված է հիմնականում վիճակագրական տվյալների, այլ ոչ թե ընթերցողների քվեարկության կամ փորձագետների անձնական տպավորությունների վրա: Թեև պարբերականի հայրենասիրությունը անհնար է չնկատել: 11 լավագույն ֆուտբոլիստների թվում են միանգամից 3 գերմանացիներ, ընդամենը մեկ իսպանացի, մեկ հոլանդացի և ոչ մի իտալացի կամ անգլիացի»,- գրում է ուկրաինական «Տերրիկոնը»:
Ըստ «Bild»-ի լավագույն թիմը հետևյալ տեսքն ունի`
Դարպասապահ Մանուել Նոյեր, ով պաշտպանել է Գերմանիայի դարպասները բոլոր 10 ընտրական փուլերում: Բաց է թողել 7 գնդակ, սակայն դա չի անդրադարձել արդյունքների վրա: Գերմանիայի հավաքականը հաղթել է բոլոր խաղերում:
Պաշտպանների եռյակում են հույն Վասիլիս Թորոսիդեսը (7 խաղ, 2 գոլ), ֆրանսիացի Ադիլ Ռամին (9 խաղ) և իսպանացի Սերխիո Ռամոսը (8 խաղ, 2 գոլ, 1 փոխանցում):
4 կիսապաշտպաններն են` պորտուգալացի Նանին (8 խաղ, 4 գոլ, 4 փոխանցում), էստոնացի Կոնստանտին Վասիլևը (9 խաղ, 5 գոլ, 7 փոխանցում) և շվեդ Սեբաստյան Լարսոնը (10 խաղ, 3 գոլ, 6 փոխանցում):
3 հարձակվողների թվում են` Հայաստանի հավաքականից Յուրա Մովսիսյանը (9 խաղ, 4 գոլ, 5 փոխանցում), հոլանդացի Կլաս-Յան Հունտելարը (8 խաղ, 12 գոլ, 8 փոխանցում) և գերմանացի Միրոսլավ Կլոզեն (6 խաղ, 9 գոլ, 1 փոխանցում):