Հանրապետության տարածքում այսօր եղանակը կպայմանավորվի Սև ծովի տարածքից ներթափանցող ցիկլոնի ազդեցությամբ: Գրեթե ամբողջ հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ քամու ուժգնացում: Այս մասին տեղեկացնում է «Meteo TV»-ն:
Հոկտեմբերի 13-ին օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա, իսկ ցերեկը արդեն կնվազի 5 -7 աստիճանով: Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ և առատ տեղումներ: Մայրաքաղաքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում:
Օդի ջերմաստիճանը էապես կնվազի` գիշերը +12+14, ցերեկային ժամերին +20+24, երեկոյան +15+17: Իսկ հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: