Home / Հայաստան / Վարսահարդարման սրահի 8 այցելուներ սպանվել են հրաձգության հետևանքով

Վարսահարդարման սրահի 8 այցելուներ սպանվել են հրաձգության հետևանքով

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սիլ Բիչ առողջարանային քաղաքում հրաձգության հետևանքով 8 մարդ է զոհվել, մեկը ծանր վնասվածք է ստացել, հաղորդում է BBC-ն:

Ինչպես պատմել է տեղի ոստիկանությունը, սպիտակամորթ տղամարդը հրաձգություն է սկսել վարսահարդարման սրահում:

Ոստիկանները նշում են, որ ձերբակալել են տղամարդուն դեպքից որոշ ժամանակ անց, սրահից ընդամենը մեկուկես կմ հեռավորության վրա: Նաև հաղորդվում է, որ նրա մեքենայի խուզարկման ժամանակ զինամթերք է հայտնաբերվել:

Անձի ով լինելը դեռևս չի բացահայտվել: Վարսահարդարման սրահի այցելուների նկատմամբ նման գործողություններ իրականացնելու  դրդապատճառները նույնպես հայտնի չեն: