Պարզվել է Տավուշի սողանքային գոտուց դուրս բերված բոլոր դիակների ինքնությունը: Հարազատները ճանաչել են անհայտ կորածների ցուցակում նշվող վերջին երկու անձանց` Արթուր Գուրգենի Հակոբյանին (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) և Գուրգեն Մովսեսի Հակոբյանին (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):
Տեղում դեռևս շարունակվում են որոնողական աշխատանքները: Նախնական տվյալներով` հողաշերտի տակ դեռ կա մեկ մեքենա, և փրկարարները փորձում են այն դուրս բերել հողաշերտից:
Տավուշի մարզում գործում է ՀՀ ԱԻՆ օպերատիվ շտաբը և վրանային քաղաքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: