Այսօր նախագահական նստավայրի առջև «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային ներկա գտնվող ՀՀ ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի աշխատակազմի վարչական ապարատի սպա, կապիտան Վարդան Ղուկասյանը (լուսանկարում) կարող է վարչական տույժի ենթարկվել:
Epress.am-ը հարց է ուղղել ՀՀ ՊՆ վարչական ապարատի ղեկավար Կիրակոսյանին առ այն, թե արդյոք իրավունք ունի ծառայություն իրականացնող ՊՆ աշխատակիցը ծառայության վայրում լինել չսափրված և քաղաքացիական հագուստով:
«Առանաց սափրվելու, իհարկե, ոչ, բայց քաղաքացիական հագուստով լինել չի արգելվում, դա կարգավորվում է ներքին պայմանավորվածությամբ, հատուկ օրենք, կանոն գոյություն չունի: Իսկ չսափրվելու համար կարգապահական տույժ է նախատեսված»,- ասել է Կիրակոսյանը:
Նշենք, որ սպան զոհված զինծառայողների հարազատներին հորդորում էր նախագահական նստավայրից գնալ ռազմական ոստիկանություն և այնտեղ քննարկել խնդիրները: