Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Ադրբեջանին հասցված վնասը 60,1 մլրդ դոլար է գնահատվում: Այս մասին հայտարարել է Բաքվում Կովկասի ռազամավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլդար Իսմայլովը:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանների վերականգնման համար 28,7 մլրդ դոլար է անհրաժեշտ: Ըստ Իսմայլովի` Հարավային Կովկասի պետություններից միայն Ադրբեջանը կարող է նման գումարներ ծախսել: «Ներկայումս երկրի գումարային ռազմավարական պաշարները 40 մլրդ դոլար են կազմում»,- ընդգծել է Ինստիտուտի տնօրենը: