«Ես սարսափում եմ բանակում կատարվող դեպքերից՝ երեք զոհ հինգ օրվա ընթացքում», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ու անմիջապես նշել, որ բացարձակ չի ուզում օգտագործել դա ընդդիմության խաղաքարտերը ուժեղացնելու համար:
«Սա կատաստրոֆա է Հայաստանի համար, ով ուզում է լինի իշխանության: Այս վիճակով այս ընթացքում երեք տարվա մեջ 190 հոգի խաղաղ պայմաններում զոհված: Սա նշանակում է` Հայաստանում ծառայելը մարդու համար դառնում է վտանգավոր, սա նշանակում է, որ բանակի մարտունակությունն ընկնում է, սա նշանակում է, որ ծանր դեպքերի ժամանակ, պատերազմական իրավիճակների ժամանակ ժողովուրդը, քաղաքացին, ծնողը ամեն ինչ անելու է, որ իր երեխան բանակ չգնա: Սա ուղիղ գծով խփում է Հայաստանի ազգային անվտանգությանը: Այսիքնքն` լրջագույն արժեքի կորուստ է: Էս կորուստների դեպքում այս իշխանությունը ոչինչի չի անում, այս իշխանությունը ոչինչ չանելու դեպքում միայն հեռանալու ճանապարհ ունի»,- ասել է Արամ Մանուկյանը:
Խոսելով իր վերջին 4-5 ամսիների ելույթների մասին` Արամ Մանուկյանն ասել է, որ ինքը թիվ մեկ պրոբլեմը համարում էր արտագաղթը՝ որպես իրական ազգային ողբերգություն, «բայց այս վերջին ամսվա ընթաքցում բանակում կատարված այլանդակությունների զոհերի երևույթը եկավ նույնսիկ ծածկեց, եկավ դոմինանտ տեղ գրավեց մեր պրոբլեմների մեջ»: