Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, հյուրընկալվելով ֆրանսիական Վիլտել գյուղի Libération բարում, ներկաներին խմիչք է հյուրասիրել և հեռացել հաստատությունից առանց հաշիվը վճարելու, հաղորդում է 7sur7.be-ն:
Հաստատության սեփականատեր տիկին Դյուրանի խոսքով` Սարկոզին ուրախ տրամադրության մեջ էր, զրուցում էր այլ հաճախորդների հետ, վստահեցնում էր, որ իրեն շատ է դուր գալիս այս հաճելի հաստատությունը: Մեծահոգության պոռթկման պահին Սարկոզին առաջարկել է բոլոր ներկաներին խմիչք հյուրասիրել: «Ես հյուրասիրում եմ բոլորին»,- բացականչել է նա: Սակայն հեռանալիս մոռացել է հաշիվը փակել:
Չնայած այս արարքին, բարի սեփականատերը նրան չի մեղադրում: «Դա պատահեց այն պատճառով, որ նախագահի այցելությունները խառնաշփոթության մեջ են անցնում: Ես հասկանում եմ, թե որքան պաշտոնական անձանց հետ է նա հանդիպում, որքան դժվարություններ է նա ստիպված լինում հաղթահարել: Չեմ պատկերացնում, թե ոնց կարող էի նրանից 6,60 եվրո պահանջել 4 բաժակ սուրճի համար»,- պատմել է տիկին Դյուրանը: