Home / Հայաստան / «Արայի» սեփականատերն ինքնասպան է եղել. ոստիկանություն

«Արայի» սեփականատերն ինքնասպան է եղել. ոստիկանություն

Հոկտեմբերի 16-ին ժամը 13.00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող ճանապարհին կայանված է «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ կա դիակ: Այս մասին armlur.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է «Արայ» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր, Երևանի բնակիչ, 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով, աջ ձեռքին, մատը ձգանին «ՏՏ» մակնիշի ատրճանակ:

Քննչական մարմինը ավտոմեքենայի աջ նստատեղին դրված կաշվե սև պայուսակի միջից հայտնաբերել է բելգիական արտադրության «Բրաունինգ» տեսակի ատրճանակ` 53 փամփուշտներով, «ՏՏ» մակնիշի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 110 հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք կրելը):

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի