Ճապոնացի գյուտարարները մարդու դեմքի եռաչափ պատկերով նոր դիմակներ են ստեղծել, որոնք արդեն վաճառքի են հանվել: Դիմակները ստեղծած Real-f ընկերությունն առաջարկում է մարդկանց գնել իրենց դեմքի եռաչափ պատկեր ունեցող կրկնօրինակը: Facebook սոցիալական ցանցում ընկերության էջին տեղադրված նկարները ցույց են տալիս, որ դիմակները բավական նման են ստացվում:
Դիմակներն արժեն 3920 դոլար:
Դիմակի պատրաստման ընթացքը գիտնականներն անվանում են «մարդու ֆոտոպատճենահանում» և այն տևում է երկու շաբաթ:
Միակ բանը, որ դեռ չեն կարողանում բացատրել գիտնականները, դա այն է, թե մարդիկ ինչ նպատակով կարող են ցանկանալ գնել իրենց «Ֆոտոպատճենները»:
Real-f-ի նկարներին ծանոթացած համացանցի օգտատերերը նշում են, որ նման դիմակները սարսափելի են երևում: Մեկնաբանողները նշում են, որ մարդուց առանձնացած դեմքերը իրենց հիշեցնում են «Գառնուկներ լռություն» ֆիլմը (1991թ. նկարահանված թրիլեր): Ոմանք էլ նշում են, որ չէին կարողանա քնել նման դիմակի հետ միևնույն սենյակում: