Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ին ստորագրված հրամանագրերով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Սերժ Սարգսյանն այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատակազմին ներկայացրել է նոր ղեկավարին և մաղթել հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ Վիգեն Սարգսյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները և առավելագույնս արդյունավետ կազմակերպել աշխատակազմի գործունեությունը:
Նշենք, որ Վիգեն Սարգսյանը ՀՀ նախագահի օգնականի պաշտոնում է աշխատել 2003-ից մինչև 2009 թթ., ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2009 թվականի հունվարի 17-ին: