Կիրակի ԱՄՆ-ում կայացած հեղինակավոր Բոստոնի կամերային երաժշտության նվագախմբի համերգը, որով բացվել է ընթացիք համերհաշրջանը, նշանավորվել է ազգությամբ հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ: Վերջինիս «երաժշտական տաղանդի և փայլուն կատարման» մասին գրել է Boston Globe պարբերականը, ըստ որի Հախնազարյանը «ճառագայթող ձայն է դուրս բերում իր գործիքից, և հիանալի տիրապետում է աղեղին»:
Boston Globe-ն իր դովածում մանրամանսորեն նկարագրում է համերգային ծրագիրը և ուշադրությունը կենտրոնացնում Հախնազարյանի ելույթի վրա` բարձր գնահատելով երաժշտին:
Նշենք, որ երիտասարդ երաժիշտը այս տարի Չայկովսկու անվան միջազգային մրցույթում ոսկե մեդալի արժանացավ: Մրցույթում հաղթանակ տանելուց հետո Հայաստանում տված մամուլի ասուլիսի ժամանակ երաժիշտը թեև նշել էր, որ չի պատրաստվում մշտական բնակություն հաստատել Հայաստանում, սակայն խոստացել էր երկիր ժամանել` մաստեր-կլասեր, մարզերում համերգներ տալու նպատակով: