Home / Հայաստան / Հայաստանը միացավ ԱՊՀ-ի ազատ առևտրի գոտուն

Հայաստանը միացավ ԱՊՀ-ի ազատ առևտրի գոտուն

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհուրդը համաձայնեցրել և երեկ երեկոյան ստորագրել է ազատ առևտրի մասին պայմանագիրը, որը կարող է ուժի մեջ մտնել արդեն 2012 թվականից: Այն ստորագրել են ԱՊՀ անդամ 7 պետություններ`Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան,  Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուկրաինան: Ադրբեջանը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը մինչև տարվա վերջ մտածելու ժամանակ են խնդրել:

Ինչպես երեկ երեկոյան հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, «երկարատև, լարված, բայց և կառուցողական բանակցությունների արդյունքում մենք հասանք գլխավոր հարցի լուծմանը, որի համար էլ այսօր հավաքվել էինք: Մենք պայմանավորվեցինք ԱՊՀ տարածքում ազատ առևտրի իրականացման պայմանագրի ստորագրման մասին»: Ըստ նրա` խոսքը գնում է առևտրատնտեսական նոր հիմքի ստեղծման մասին: «Սա հիմնարար փաստաթուղթ է, որը ընկած կլինի երկարատև հեռանկարային հարաբերությունների հիմքում», – ասել է նա:

Ռուսաստանի վարչապետը նաև նշել է, որ ազատ տարածքի ստեղծումը «ոչ մի առումով չի հակասում  Առևտրի Համաշխարհային Կազմակերպության չափանիշներին և կանոններին, առավել ևս, որ այս պայմանագիր ստորագրած Ղրղզստանը, Հայաստանը և Մոլդովան ԱՀԿ-ին միացած երկրներ են հանդիսանում: