Արխանգելսկի շրջանի 25-ամյա բնակիչ Սերգեյ Գանյուշովը 16 օր կարողացել է անցկացնել Սպիտակ ծովում գտնվող անմարդաբնակ կղզում` օգտագործելով միայն ջրիմուռներ և անձրևաջուր: Իսկ երբ 16-րդ օրը նա ցանկացել է ինքնասպան լինել, ուղղաթիռի ձայն է լսել: Արդյունքում ցրտից և սովածությունից նվաղած 25-ամյա երիտասարդին փրկել են ուղղաթիռով մեկ այլ մարդու փնտրող փրկարարները:
Ավելի ուշ երիտասարդը պատմել է, որ հոկտոմբերի 1-ին փայտյա առագաստանավով բաց ծով է դուրս եկել ծովային կաղամբ ձեռք բերելու նպատակով և քանի որ այս ուտեստի «որսի» համար արտոնագիր է պետք, Սերգեյը, չունենալով այն, միայնակ է ծով դուրս եկել:
Ծովում սկսված փոթորկի հետևանքով առագաստանավը շրջվել է, սակայն Սերգեյին հաջողվել է սառցե ջրի միջով հասնել 50-100 մետր տարածք ունեցող կղզի: Քամուց և ջրից պաշտպանվելու համար նա ձեռքերով փոս է փորել, ծածկել կղզու վրա գտնված երկու տախտակներով և այդպես կարողացել դիմակայել եղանակային պայմաններին:
Լուսանկարները`Newsru.com կայքից