ԱՄՆ-ն, Ռուսաստանը, և եվրոպական երկրները մեծ թվով զենք են մատակարարել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների բռանճշումներ իրականացնող կառավարություններին մինչ գարնանային ապստամբությունները, չնայած այն վկայությունների, որ դրանք կարող էին օգտագործվել մարդու իրավունքների ոտնահարման նպատակով: Այս մասին ասված է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակված նոր զեկույցի մեջ:
Կազմակերպությունը ստուգել է զենքի վաճառքի գործարքները սկսած 2005 թվականից այն երկրներում, որտեղ քաղաքացիական պատերազմներ են տեղի ունեցել, մասնավորապես, Եգիպտոսում, Լիբիայում, Սիրիայում, Յեմենում և Բահրեյնում: Ստացված տվյալների համաձայն, զենքի հիմնական մատակարարներն են եղել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Ավստրիան, Բելգիան և Չեխիան:
«Այս բացահայտումները վեր են հանում զենքի առքուվաճառքի վերահսկման գործընթացներում առկա հսկայական բացթողումները և ընդգծում են զենքերի առևտրի գլոբալ, ավելի արդյունավետ պայմանագրի մշակման անհրաժեշտությունը, այնպիսի պայմանագրի, որը ամբողջությամբ կհամապատասխանի մարդու իրավունքներ պաշտպանության սկզբունքներին», ասել է կազմակերպության իրավապաշտպան, և հետազոտող Հելեն Հյուգեսը:
«Այն կառավարությունները, որոնք այսօր ասում են, թե պաշտպանում են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդների դիրքորոշումը, այն նույն երկրներն են, որոնք մինչ վերջերս զենք-զինամթերք էին մատակարարում նրանց երկրներին, որտեղ այդ նույն զենքը կիրառվեց խաղաղ ցուցարարներին սպանելու, վնասելու, ձերբակալելու նպատակներով»,-ասված է զեկույցում: