Home / Հայաստան / Հայաստանի 21-րդ դարի 2-րդ ֆուտբոլային չեմպիոնը հայտնի է

Հայաստանի 21-րդ դարի 2-րդ ֆուտբոլային չեմպիոնը հայտնի է

Երևանի «Ուլիսն» առաջին անգամ իր պատմության ընթացքում նվաճեց Հայաստանի ֆուտբոլի չեմպիոնի կոչումը: Երեկ «ուլիսցիները» բավական նյարդային պայքարում 2:1 հաշվով հաջողության հասան հետնապահի՝ «Արարատի» նկատմամբ, և անհասանելի դարձան մրցակիցների համար 26-րդ տուրից հետո:

Տուրի բոլոր հանդիպումների ավարտից հետո պարզվեց, որ «Ուլիսը» վերջին խաղում կարող էր նաև չհաղթել, քանի որ հետապնդողները՝ Կապանի «Գանձասարն» ու Երևանի «Փյունիկը» սայթաքեցին:

«Ուլիսն», այսպիսով, դարձավ Հայատսանի ֆուտբոլի առաջնության երկրորդ չեմպիոնը 21-րդ դարում: Մինչ այդ առաջնություններում 10 անընդմեջ հաղթանակ էր տոնել «Փյունիկը» (ողջ պատմության ընթացքում «փյունիկցիները» 13 անգամ են չեմպիոն հռչակվել):

Հայաստանի չեմպիոնն արդեն հայտնի է, սակայն վերջին 2 տուրում լուրջ պայքար է ծավալվելու մրցանակային երկու տեղերի համար, որոնք եվրագավաթների ուղեգրեր են տալիս: Երկրորդ և երրորդ տեղերի համար այժմ պայքարում են 4 թիմեր՝ «Փյունիկ», «Գանձասար», «Միկա», «Բանանց»:

26-տուր, արդյունքներ

«Արարատ»-«Ուլիս» 1:2 (1:2)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար` Մանուկ Ֆահրադյան

Գոլերը` Խորեն Վերանյան, 26, 11մ («Արարատ»), Միխեիլ Սիմոնյան, 28, Դավիթ Գրիգորյան, 45+2 («Ուլիս»)

 

«Շիրակ»-«Փյունիկ» 0:0

Իջևան, «Արնար» մարզադաշտ

Մրցավար` Զավեն Հովհաննիսյան

 

«Բանանց»-«Իմպուլս» 3:2 (0:2)

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար` Անդրանիկ Արսենյան

Գոլերը` Միգել Վեբերտ դա Սիլվա, 69, 70, Բրունո Կորեա, 72 («Բանանց»), Արթուր Բարսեղյան, 40, Զավեն Բադոյան, 45 («Իմպուլս»)

 

«Միկա»-«Գանձասար» 1:0 (0:0)

Երևան, «Միկա» մարզադաշտ

Մրցավար` Սուրեն Բալիյան

Գոլը` Արեգ Ազատյան, 79

 

Մրցաշարային աղյուսակ.

Ուլիս 26 խաղ, 52 միավոր

Գանձասար 26, 42

Փյունիկ 26, 42

Բանանց 26, 40

Միկա 26, 40

Իմպուլս 26, 36

Շիրակ 26, 22

Արարատ 26, 10