Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Թուրքիայում գրանցվել է 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Գրանցված երկրաշարժին հետևել է 6 հետցնցում՝ 3.9-ից 5.7 մագնիտուդով: Ցնցումները զգացվել են նաև Բիտլիսում, Սիիրտում, Բաթմանում, Էրզրումոիմ, Բինգյոլում, Մուշում և Դիյարբեքիրում:
Երկրաշարժը 3-ից 5 բալ ուժգնությամբ զգացվել է ՀՀ տարածքում: Ականատեսները Epress.am-ի հետ զրույցում պատմել են, որ Երևանի հյուսիս-արևելքում գտնվող թաղամասերի բարձրահարկ շենքերում մարդիկ խուճապահար դուրս են եկել փողոց: Ցնցումները ուժեղ են եղել Գյումրիում, Մասիսում, Արմավիրում և Էջմիածնում, որտեղ տներից շատերում շարժվել է կահույքը, որոշ տեղեր ընկել ու կոտրվել են ծաղկամաններ և սպասքի պարագաներ:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Թուրքիայից, այնտեղ արդեն իսկ հայտնում են հազարից ավելի զոհերի մասին, կան բազմաթիվ ավերածություններ:
Դեպքի վայր է պատրաստվում մեիկնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Լուսանկարը` Reuters