Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «քիմիական այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել դպրոցներից մեկի երկու աշակերտ և քոլեջի մեկ ուսանող, հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, դպրոցի բակում անցկացվող քիմիայի գործնական դասին, քիմիական նյութերով փորձ կատարելու ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով նշված անձինք ստացել են 1-ին աստիճանի այրվածքներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: