Կիրակի Թունիսում անց են կացվել երկրի պատմության մեջ առաջին ժողովրդավարական ընտրությունները: Երկրի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է թունիսցիների 90 տոկոսը:
Նոր օրենսդիր մարմինը պետք է նաև նոր սահմանադրություն մշակի և Թունիսի անցումային կառավարությունը ձևավորի:
Մի շարք փորձագետների գնահատմամբ`առավել մեծ թվով ձայներ կստանա իսլամիստական «Էն-Նախդա» կուսակցությունը, որի գործունեությունն արգելված էր նախկին բռնապետ առաջնորդ Զին բեն Աբիդին Բեն Ալիի ժամանակ:
Մինչ ընտրությունները Թունիսի ներկայիս վարչապետ Բեջի Կայիդ Սեբսին վստահեցրել էր երկրի քաղաքացիներին, որ նրանք կարող են կատարել իրենց ընտրությունը չվախենալով բռնությունից և ընտրակեղծիքներից: Հիշեցնենք, որ նախկին նախագահ Բեն Ալին պաշտոնանկ արվեց 2011-ի հունվարին տևական բողոքի ցույցերի արդյունքում:
Լուսանկարը` foreignpolicy.com