Ստավրոպոլի շրջանում Հայաստանի երկու քաղաքացիներ մեղադրվում են տաքսու վարորդին կողոպտելու և սպանելու մեջ:
Հետաքննության տվյալների համաձայն, սպանված տաքսիստը 2010 թվականի դեկտեմբերի 9-ին իր մեքենայով տղամարդկանցից մեկին ռուսաստանյան Արմավիր քաղաքից Միներալնիե Վոդի էր տանում: Ուղևորի խնդրանքով նրանք ճանապարհին մտել են Սաբլինսկոե գյուղ մեղադրյալի ծանոթին տեսնելու նպատակով: Այնտեղ հանցագործները կացնով հարվածել են տաքսիստի գլխին, իսկ մարմինը տեղափոխել գյուղի ծայրամաս և նետել ջուրը: Մեղադրյալներից մեկը զոհի մեքենայով հասել է Միներալնիե Վոդի, իսկ ավելի ուշ թաքնվել Ստավրոպոլի շրջանից դուրս:
Հայաստանի քաղաքացիները ձերբակալված են: Հետաքննությունը շարունակվում է: