Այսօր առավոտից Թուրքիայի արևելյան շրջանում` Վան քաղաքի մոտակայքում, շարունակվում են երեկ 7,2 մագնիտուդով գրանցված երկրաշարժի հետցնցումները:
Յուրաքանչյուր ժամվա ընթացքում Թուրքիայի և միջազգային սեյսմիկ ծառայությունները մի քանի երկրաշարժ են գրանցում: Մասնավորապես 9:30-ից մինչև 10:30 ընկած ժամանակահատվածում Վանի շրջակայքում 7 ցնցում է եղել, որոնցից երկուսը` 4,8 մագնիտուդով:
Թուրքիայում արդեն պաշտոնապես հայտարարում են ներկա պահի դրությամբ զոհված մարդկանց թվի մասին, որը հասնում է 217-ի: Նախնական տվյալներով մահացածների թիվն անցնելու է 1000-ը, կան հազարավոր վիրավորներ:
Նշենք, որ 1976 թվականին Վանում գրանցվել էր նույն ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվածների թիվը հասել էր 3840-ի:
Լուսանկարը` Reuters