Համաձայն պաշտոնական տեղեկատվության, Թուրքիայում երկու օր առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 366-ի: Նախկինում հաղորդվում էր 279 զոհվածների մասին: 1301 մարդ վիրավոր է:
Նշենք, որ այս տվյալներն անընդհատ թարմացվում են: Այս պահի դրությամբ դեռևս հազարավոր մարդիկ գտնվում են փլատակների տակ Վանում, ինչպես նաև Վանին հարակից գյուղերում և փոքր քաղաքներում:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների տեսչությունը հաշվարկել է նաև, որ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով փլուզվել է 2,262 շենք:
Նշենք, որ մինչ օրս միջազգային սեյսմիկ ծառայությունները Թուրքիայի արևելքում գրանցում են կիրակնօրյա երկրաշարժի հետցնցումները, որոնք արդեն հասել են մի քանի հարյուրի: Մասնավորապես, վերջին 3 ժամբա ընթացքում մոտ 20 ցնցում է գրանցվել 3-3,5 մագնիտուդ միջին ուժգնությամբ: