Հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով 19.55-ին Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում, մասնավորապես Երևանում` 3-4 բալ ուժգնությամբ: Մայրաքաղաքի որոշ հատվածների բնակիչները մասսայական լքում էին բնակարանները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ: