Home / Հայաստան / Մանկապղծության մեջ մեղադրվող հոգևորականների գործով հետաքննություն է սկսվելու

Մանկապղծության մեջ մեղադրվող հոգևորականների գործով հետաքննություն է սկսվելու

Վատիկանը Մեծ Բրիտանիայում գտնվող Իլինգի աբբայությունում մանկապղծության դեպքերի մասին հաղորդագրությունների վերաբերյալ հետաքննություն կանցկացնի Լոնդոնում, գրում է  The Times-ը: Այս վանական համալիրի հոգևորականները և հարևան Սուրբ Բենեդիկտոս դպրոցի ուսուցիչները կասկածվում են 1960-ականներից մինչ 2009 թվականը իրենց աշակերտների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ իրականացնելու մեջ:

Իլինգի աբբայությունում տեղի ունեցող մանկապղծության դեպքերի մասին բրիտանական ԶԼՄ-ներում լուրեր հայտնվեցին 2010 թվականին: The Times-ի հաջողվել էր պարզել, որ աբբայության հոգևորական Դևիդ Փիրսը` Սուրբ Բենեդիկտոս դպրոցի նախկին տնօրենը, սեռական բնույթի հանցագործություններ է իրականացրել երեխաների նկատմամբ: Արդյունքում բրիտանական ոստիկանությունը ստուգումներ է սկսել իրականցնել դպրոցի ևս երեք ուսուցիչների նկատմամբ, որոնցից երկուսը հոգևորականներ են եղել: