Home / Հայաստան / ՊՆ երկու բարձրաստիճան պաշտոնյաների վեճը լուծելու է նախարարը

ՊՆ երկու բարձրաստիճան պաշտոնյաների վեճը լուծելու է նախարարը

«Ժողովուրդ» օրաթերթը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում լուրջ խնդիր է ծագել երկու բարձրաստիճան պաշտոնյաների միջև: Պատճառը հասարակական կազմակերպություններն են, որոնց ընդունել էր ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

«Բանն այն է, որ ՊՆ-ում որոշված է եղել շատ չոր արձագանքել բոլոր նրանց, որոնք Հայաստանից դուրս եղած կազմակերպությունների կողմից են ֆինանսավորվում, այսինքն`անել այն, ինչ-որ արեց Պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը: Սակայն Տոնոյանն ավելի փափուկ է գտնվել, ավելին` ողջունել է «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին, որոնց Վլադիմիր Գասպարյանը  «գրանտակեր» էր անվանել», – գրում է օրաթերթը:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` հարցը պետք է քննարկվի երեկվանից արդեն արձակուրդից վերադարձած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ: