Home / Հայաստան / Վարդան Այվազյանն իր անունով վրացական գինի էր բաժանում ԱԺ-ում

Վարդան Այվազյանն իր անունով վրացական գինի էր բաժանում ԱԺ-ում

Երեկ Ազգային Ժողովում ՀՀԿ-ական որոշ պատգամավորների վրացական արտադրության գինիներ են բաժանվել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Թերթի թղթակցին հաջողվել է մոտիկից տեսնել շիշը, որի վրա անգլերեն տառերով գրված է եղել` Վարդան Այվազյան 50:

«Պարզվեց, որ օրերս լրացել է պատգամավոր Վարդան Այվազյանի  հիսուն ամյակը, և նա որոշել է ինքն իրեն յուրօրինակ նվեր մատուցել: ԱԺ պատգամավորը վրացական արտադրության գինիների վրա պարզապես պատվիրել է գրել իր անուն-ազգանունն ու տարիքը: Թե ինչ նպատակ էր հետապնդում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը երեկ ԱԺ-ում այդ գինիները բաժանելով`դժվար է ասել: Փոխարենը շատ-շատերը նրա վրա ծիծաղում էին`չհասկանալով, թե ինչու է պատգամավորը իրենց բաժանում այդ խմիչքը, և ինչու հենց վրացական արտադրություն», – գրում է թերթը: