Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Տիկնի՞կ, թե այլմոլորակային. վիճում են բրիտանացիները

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Տիկնի՞կ, թե այլմոլորակային. վիճում են բրիտանացիները

Մեծ Բրիտանիայի Չբացահայտված թռչող օբյեկտների մասնագետները ապշած են The Sun և The Daily Mail պարբերականների կողմից հրապարակված տեսանյութով, որն ապացուցում է, որ մենք միայնակ չենք տիեզերքում: Տեսանյութը նկարահանվել է բրիտանացի զբոսաշրջիկների կողմից բրազիլական անտառներում: Զբոսաշրջիկները ցանկացել են նկարահանել տեղացի երեխաներին և պատահաբար կադրի մեջ է հայտնվել տարօրինակ շողացող էակ:

Տեսանյութի մասին իր տեսակետն է հայտնել այս ոլորտի հայտնի հետազոտող Մայքլ Կոուենը. «Սրանք չափազանց հետաքրքրական կադրեր են, որոնք դժվար կլինի հերքել»:

Նա նշել է, որ տեսանյութը նկարահանվել է այնպիսի տարածաշրջանում, որը բնորոշվում է ՉԹՕ-ների ակտիվությամբ: Կոուենի կարծիքով, այլմոլորակայիններին կարող է հետաքրքրել խոնավ տրոպիկական անտառների գունային բազմազանությունը:

Սակայն թերահավատները կարծիք են հայտնում, որ լույսը ստեղծում է ինչ-որ լուսային սարք, իսկ այլմոլորակայինը իրենից տիկնիկ է ներկայացնում: