«Չորրոդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի առաջնորդությամբ գործող «Օրինաց երկիր» կուսակցությունը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում սկսել է բջջային հեռախոսներ բաժանել իրենց քարտերով:
Ըստ թերթի` ֆաբրիկայի գրեթե ողջ անձնակազմն արդեն ստացել է այդ պարգևը:
«ՉԻ»-ն նշում է, թե խոսակցություններ կան, որ նախընտրական պայքարի շրջանակներում ՕԵԿ-ը պարզապես սկսել է ընտրակաշառք բաժանել: