Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացը ձգձգվում է այն պատճառով, որ միջազգային հանրությունը ճնշում չի գործադրում Հայաստանի վրա: Aze.az-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ստամբուլում գործող եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը:
Նրա խոսքով` քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը արդյունքներ չեն տալիս և բանակցային գործընթացը ձգձգվում է, Ադրբեջանն իրավունք ունի ընտրել հարցի լուծման ռազմական տարբերակը:
Ամանդա Փոլը նշել է, որ Հայաստանը մտադիր է պահպանել ստեղծված ստատուս-քվոն, որը նրան միանգամայն բավարարում է: Փորձագետի կարծիքով` ղարաբաղյան հակամարտության արդար լուծումը հարկ է փնտրել ստատուս-քվոյի փոփոխության մեջ: