Կրասնոդարում ամփոփել են Photovisa միջազգային լուսանկարչական փառատոնի արդյունքները: Հայաստանցի լուսանկարիչները ամենաշատ մրցանակային տեղերն են զբաղեցրել:
21 երկրներից ժամանած մասնակիցները ներկայացրել են իրենց աշխատանքները երեք անվանակարգերում` ընդհանուր «Ճանապարհ» թեմայով:
9-ը հնարավոր մրցանակային տեղերից 4-ը նվաճել են Հայաստանից ժամանած լուսանկարիչները: «Մարդու և շրջակա միջավայրի փոխհարաբերությունները» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել Նազիկ Արմենակյանը «Այլ ճանապարհ» նկարով, իսկ Հայկ Բիանջանյանը երկրորդն էր իր` «Անհետացող հիշողություններով»:
«Կերպար» անվանակարգում երկրորդ մրցանակային տեղն է զբաղեցրել Անահիտ Հայրապետյանը «Կատարինայի կյանքի ճանապարհը» լուսանկարների շարքի համար: «Հյուսիսային Կովկասի ճանապարհներով» անվանակարգում երրորդն էր Իննա Մխիթարյանը:
Գլխավոր նկարը` Նազիկ Արմենակյանի «Այլ ճանապարհ» լուսանկարների շարքից
Վերջին լուսանկարը` Մարինա Բաբայանի