Բանակցությունների ցանկացած ձևաչափ շատ ավելի լավ է, քան հենց հակամարտությունը, Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:
«Հարավային Կովկասը դա ամբողջական օրգանիզմ է, և բոլոր պետությունները պետք է գիտակցեն, որ մենք «մի նավակի մեջ ենք նստած»: Եթե միջնորդություն պահանջվի Լեռնային Ղարաբաղի հարցում, վրացական կողմը պատրաստ է գնալ դրան»,-վրացական նախարարի խոսքերն է փոխանցում 1news.az-ը: