Ովքեր համագործակցեն ՀՀԿ-ի հետ, կշահեն, ովքեր չեն համագործակցի, կհայտնվեն կոտրված տաշտակի առջև: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Առաջին կարևոր սկզբունքային հարցը հետևյալն է. Հանարապետական կուսակցությունն այսօր այն կուսակցությունն է, որի շուրջ համախմբվել են կոալիցիոն գործընկերները, որն առանցքն է քաղաքական դաշտի, և այդ իր դիրքը ՀՀԿ-ն ոչ միայն պահպանելու է, այլ նաև զարգացնելու է: Եվ մեր փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագիրն այդ սկզբունքը հստակ ֆիքսել է: Մենք համախմբված ենք ՀՀ նախագահի շուրջ, մենք մտադիր ենք ավելացնել մեր տեսակարար կշիռը քաղաքական դաշտում: Դա չենք անելու մեր գործընկերների հաշվին, այլ փորձելու ենք մեր հեղինկությունը բարձրացնել», – ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի հնարավորությունները հոռետեսորեն գնահատակողները չարաչար սխալվում են:
«ՀՀԿ-ն այսօր ամենաուժեղ քաղաքական ուժն է Հայաստանում», – ասել է Տիգրան Սարգսյանը: