Հոկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի մոտից բերման են ենթարկել օտարերկրյա մի քաղաքացու: Խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվել են 6,6 գրամ հաշիշանման, 0,8 գրամ ափիոնանման և 0,6 գրամ սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածներ, հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Բերման ենթարկվածը հայտարարել է, որ հայտնաբերված թմրամիջոցներն ինքը սեպտեմբերի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետով անցկացրել է ՀՀ տարածք` իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: