Թուրքիայում կազմակերպված հատուկ հեռուստամարաթոնի ժամանակ, որի նպատակն է օգնել Վանի ավերիչ երկրաշարժից տուժածներին, արդեն իսկ ավելի քան 65 միլիոն թուրքական լիրա է հավաքվել, հայտնում է Today’s Zaman-ը:
Ավելի քան 9000 հազար մարդ օգնության ձեռքն է մեկնել երկրաշարժի զոհերին` SMS հաղորդագրություն ուղարկելով:
Մի շարք հայտնի քաղաքական գործիչներ, արվեստի և սպորտի բնագավառի ներկայացուցիչներ իրենց աջակցությունն են հայտնել ինչպես ֆինանսական միջոցներով, այնպես էլ հեռուստամարաթոնին ցուցաբերած մասնակցությամբ, որի ընթացքում նրանք ողջ գիշեր պատասխանել են հեռուստադիտողների հեռախոսազանգերին: