Հնդկական Ասամ նահանգի 120-ամյա բնակիչը ամուսնացել է իր սիրացյալի հետ, ով երկու անգամ իրենից երիտասարդ է, գրում է Times of India-ն: Հարսանեկան արարողությունը, որին մասնակցել է շուրջ 500 մարդ, կայացել է մեկ շաբաթ առաջ:
Հազի Աբդուլա Նորայի համար սա երկրորդ ամուսնությունն էր: 2005 թվականին մահացել է նրա առաջին կինը, որից հետո նա դիմել է իր երեխաներին իրեն երկրորդ կին գտնելու խնդրանքով: «100-ամյա ծերուկի համար կին գտնելը այնքան էլ հեշտ չէ, Աստծո կամքով մեզ դա հաջողվեց»,-նշել է «նորափեսայի» որդին:
120-ամյա հնդիկի ընտրյալը 60-ամյա Սամոի Բիբին է: Նրա համար Նաոմիի հետ ամուսնությունը նույնպես երկրորդն է: Նրա ամուսինը վաղուց է մահացել, և նա մենակ է մնացել, քանի որ զույգը երեխաներ չի ունեցել:
Այժմ Բիբին դարձել է 122 հոգանոց ընտանիքի անդամ: Բիբիի խորթ դուստրերից ու որդիներից շատերն իրենից տարիքով ավելի մեծ են: