Թուրքիայի պաշտոնյաները չեղյալ են հայտարարել ավանդաբար հոկտեմբերի 29-ին անցկացվող շքերթն ու տոնակատարությունները` նվիրված 1923 թվականին Թուրքիայի հանրապետության հռչակմանը: Այս որոշումը պայմանավորված է Վանի ավերիչ երկրաշարժով, որի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, արդեն 570 մարդ է զոհվել:
Նախագահ Աբդուլլա Գյուլն ավելի վաղ չեղյալ էր հայտարարել նաև Հանրապետության հռչակման կապակցությամբ կատարվելիք ընդունելությունը: Նախագահի գրասենյակը նշել է, որ չեղյալ է հայտարարում տոնակատարությունները, «քանի որ փլատակների տակ մնացած քաղաքացիների որոնողական աշխատանքները շարունակուվում են, և ժողովուրդը շարունակում է խորը ցավ ապրել»:
1923 թվականին` հենց այս օրը փոփոխություններ մտցվեցին երկրի Սահմանադրության մեջ, որի արդյունքը Օսմանյան կայսրության փլուզումն է Թուրքիայի Հանրապետության հռչակումն էր: Ավանդույթի համաձայն այս օրը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանի մոտ ռազմական շքերթ է անցկացվում: