Լեհաստանում վերսկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում իրականացված հանցագործությունների հետաքննությունը, հայտնում է Associated Press-ը:
Ինչպես ասված է Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտի հայտարարության մեջ, 1980-ականներին դադարեցված և այժմ վերսկսված հետաքննչական միջոցառումների նպատակը հանցագործության կենդանի մնացած անդամներին բացահայտելն է: Այդ նպատակով անհրաժեշտ է հարցաքննել ճամբարի մոտ 500 նախկին բանտարկյալի:
Նշենք, որ Օսվենցիմը Լեհաստանում գործող ամենախոշոր համակենտրոնացման ճամբարներից էր, որում ավելի քան 50 տարբեր չափերի և նշանակության առանձին ճամբարներ էին գործում, ինչպես աշխատանքային, այնպես էլ մահվան ճամբարներ: Ճամբարի գոյության տարիներին, տարբեր գնահատականներով, 1,1-ից մինչ 1,5 մլն մարդ է սպանվել: