Home / Հայաստան / Ադրբեջանն առանց Թուրքիայի կկարողանա ջախջախել հայկական բանակը, համոզված է պատգամավորը

Ադրբեջանն առանց Թուրքիայի կկարողանա ջախջախել հայկական բանակը, համոզված է պատգամավորը

Ադրբեջանն անգամ առանց Թուրքիայի զինված ուժերի կկարողանա ջախջախել հայկական բանակը:  Այս մասին SalamNews-ի հետ զրույցում հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավոր Սահիբ Ալիևը:

Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկար ժամանակ է` ռազմական համագործակցություն գոյություն ունի, որն ընդգրկում է բոլոր ոլորտները: Նրա խոսքով` ներկայումս Ադրբեջանը ամենաակտիվ կերպով համագործակցում է Թուրքիայի հետ: Թուրքիան մեծ դերակատարություն ունի ադրբեջանական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու գործում:

«Ադրբեջանը դեռևս ջանում է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը: Որովհետև ցանկացած դեպքում, անգամ եթե թշնամին 5-6 անգամ շատ զոհեր ունենա, պատերազմ նշանակում է կորուստներ: Հիմա պատերազմի վերսկսկման դեպքում հարցն այն մասին, արդյոք Թուրքիան Ադրբեջանին կսատարի թե ոչ, այնքան էլ արդիական չէ մեր երկրի համար, ինչպես 2000-ականներին: Որովհետև հիմա ադրբեջանական բանակն ի վիճակի է մեր պատմական օկուպացված հողերից դուրս քշել հայերին: Պարզապես Ադրբեջանը պատերազմ սկսելու համար միջազգային պայմանների ի հայտ գալուն է սպասում»,- նշել է Ալիևը: