15-ամյա երկու դեռահաս աղջիկներ ինքնասպան են եղել` ձեռք ձեռքի տված նետվելով բարձրահարկ շենքի 10-րդ հարկից:
Սանկտ Պետերբուրգում բնակվող Կարինան և Վերոնիկան միաժամանակ նետվել են պատուհանից` հրաժեշտի նամակներ թողնելով իրենց հարազատներին:
Աղջիկները ներողություն են խնդրել ծնողներից նրանց նման տառապանք պատճառելու համար, բայց բացատրել են իրենց քայլը նրանով, որ այլևս չեն կարողանում այդպես ապրել, և որ իրենց սիրտը ցավում է անփոխադարձ սիրուց:
Ե´վ Կարինան, և’ Վերոնիկան նամակներ են թողել, որտեղ նյարդային ձեռագրող հիշատակվում են միևնույն տղամարդկանց անունները:
Դեպքի առնչությամբ ստուգումներ են իրականացվում, գրում է Lifenews.ru-ն: