2011թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ, այդ թվում` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 0.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.9%-ով, իսկ ծառայությունների սակագները` 0.1%-ով: Այս մասին ասված է ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հաղորդագրության մեջ:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2011թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.1-0.9% գնաճ, ընդ որում` գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում: Երևանում սպառողական գներն աճել են 0.3%-ով: