Հայաստանում 2011թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ պարենային ապրանքների շուկայում արձանագրված գների ընդհանուր մակարդակի 0.3% հավելաճը հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, կաթնամթերքի, շաքարավազի, ձկնամթերքի, ձվի, հրուշակեղենի 0.4-4.6% գնաճով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից դիտարկված պարենային 13 ապրանքախմբերից 10-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.1-4.6% գնաճ, իսկ մյուս 3-ում` 1.4-0.1% գնանկում:
Հրուշակեղենի ապրանքախմբում 2011թ. հոկտեմբերին 2010թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 8.2%, իսկ 2011թ. սեպտեմբերի համեմատ`4.6% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է կարամելի 9.9% գնաճով:
2011թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 1.1%-ով:
Ձկնամթերքի ապրանքախմբում 2011թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.0% գնաճ (պայմանավորված «Իշխան» ձկնատեսակի 1.4% գնաճով):
2011թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.4% գնաճ:
2011թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է տավարի մսի 0.7%, պելմենիի 2.6%, բաստուրմայի 3.5%, բարձր տեսակի ապխտած երշիկի 8.9% գնաճ:
Խոզի և ոչխարի մսերի գները նշված ժամանակահատվածում նվազել են համապատասխանաբար 1.2% և 0.4%-ով:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում մսամթերքի գներն աճել են 0.3-1.5%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Թալինում):
Երևանում մսամթերքի գներն աճել են 0.3 %-ով:
Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2011թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մրգի գները նվազել են 9.7-1.4%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Դիլիջանում), իսկ մյուս 4-ում գրանցվել է 0.5-7.3% գնաճ:
Մայրաքաղաքում մրգի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.4%-ով: