Home / Հայաստան / Գալուստ Սահակյանը նոր պաշտոնանկություններ է խոստացել

Գալուստ Սահակյանը նոր պաշտոնանկություններ է խոստացել

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը հաստատել է այն տեղեկությունները, որ առաջիկայում իշխանությունում նոր պաշտոնանկություններ են սպասում:

Նա, սակայն, ասել է, որ «էական փոփոխություններ չեն լինի»:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հրաժարական էր ներկայացրել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, իսկ երեկ երեկոյան ՀՀԿ-ի խորհրդի նիստում հայտարարվել էր, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին փոխարինելու է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը: