ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական:
Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:
Վլադիմիր Գասպարյանը ծնվել է 1958թ. սեպտեմբերի 9-ին Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում: ՀՀ զինված ուժերում է 1997 թվականից: 1997թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ: 2001թ ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայոր զինվորական կոչում:
2010թ. ՀՀ նախագահի հոկտեմբերի 2-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: 2011թ. ՀՀ նախագահի սեպտեմբերի 3-ի հրամանագրով Գասպարյանին շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:
Վլադիմիր Գասպարյանը պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Արիության», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Համագործակցության ամրապնդման համար», «Անբասիր ծառայության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով:
Նա ամուսնացած է, ունի 4 երեխա: