Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն սեփական անուշադրության և համակարգչային ծրագրերին չտիրապետելու պատճառով անհարմար իրավիճակում է հայտնվել:
Մադրիդի «Ռեալի» 26-ամյա ֆուտբոլօիստը բազմաթիվ հաղորդագրություններ է ստանում իր բազմահազար երկրպագուհիներից, այդ թվում` բավական ազատ բովանդակությամբ:
Ֆուտբոլիստով հիացած հոլանդացի երկրպագուհու համարձակ նկարներ պարունակող հերթական նամակը կարող էր փչացնել Ռոնալդուի և ռուսաստանյան թոփ-մոդել Իրինա Շեյկի հարաբերությունները:
«Ջնջել» կոճակը սեղմելու փոխարեն, Կրիշտիանուն պատահմամբ ուղարկել է նամակը բոլոր այն մարդկանց, ովքեր գրանցված են նրա էլեկտրոնային հասցեում, այդ թվում` իր սիրած աղջկան;
Շշուկների համաձայն, նկարների հմայիչ հոլանդացի երկրպագուհին բազմիցս փորձել է տարբեր միջոցներով մոտենալ իր կուռքին և անգամ ֆուտբոլիստի կյանքի ուղեկիցը դառնալ:
Ռոնալդուն ստիպված է եղել պարզաբանել իրավիճակը: Նա վստահեցրել է Իրինային, որ դա պարզապես պատահականություն է և որ նա հետաքրքրված չէ իր երկրպագուհու անձով: Ի ուրախություն ֆուտբոլիստի` Իրինան ըմբռնումով է մոտեցել տեղի ունեցածին և ներել նրան:
Նշենք, որ զույգը հանդիպում է 2010 թվականի ապրիլից և պատրաստվում է ամուսնանալ արդեն հաջորդ տարի`Եվրո-2012-ից հետո: